Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Հետաքրքիր է նաև անսպասելիությունը, կարող ենք տեսնել ձուկ` հովանոցով»

«Հետաքրքիր է նաև անսպասելիությունը, կարող ենք տեսնել ձուկ` հովանոցով»
16.06.2014 | 15:07

«Այլարտ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում կայացավ նկարչուհի ՀԱՍՄԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ անհատական ցուցահանդեսը: Մեզ հետ զրույցում նկարչուհին ասաց, որ ներկայացված հին ու նոր շրջանի 28 աշխատանքները ոճային առումով չեն տարբերվում, գուցե տրամադրությունն է մի քիչ տարբեր: Իրականությունը, մեր ժամանակը նկարներում կարծես տեղ չեն գտել` նկատեցի: «Ավելի շատ հոգեվիճակ է, բոլոր նկարների մեջ ես կամ` տարբեր տրամադրություններում»,- ասաց նա: Անդրադառնալով «Ի՞նչ զգացողություն ունի նկարիչը, երբ հանրության դատին է հանձնում աշխատանքները» հարցին` պատասխանեց. «ՈՒզում եմ ուշադրության կենտրոնում ոչ թե ես լինեմ, այլ աշխատանքներս»:

Աշխատանքների մասին կարծիք հայտնեց նկարչուհի ՄԱՐԻԱՄ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆԸ. «Տպավորությունն այնպիսին է, որ ժամանակը կանգ է առել այս կտավներում: Ժամանակի ներսուզում է ընթանում և հոգեբանական շատ խոր դրվագների կարող ենք ականատես լինել: Հետաքրքիր է նաև անսպասելիությունը, կարող ենք տեսնել ձուկ` հովանոցով: Ռեալիստական ոճով արված անսպասելի լուծումներն, անշուշտ, իրենց արդյունքն են տալիս»:
Բանաստեղծ ՎԱՀԵ ԱՐՍԵՆԸ նշեց, որ «Այլարտը» կամուրջ է, որ փորձում է արվեստը հասցնել արվեստասերին: «Այդ կապն այսօր խզված է: Մենք առաջնահերթ փորձում ենք ստվերում մնացած արվեստագետներին ներկայացնել»,- ասաց նա, անդրադառնալով Հասմիկ Գասպարյանի աշխատանքներին, նկատեց, որ նկարչուհին շատ լուրջ է վերաբերվում նկարչությանը, տարիներով աշխատում է նկարի վրա, փորձում է ամբողջացնել, որը, իհարկե, երբեք չի կարող ավարտվել:-Արվեստի գործը միշտ անավարտ է, միշտ աշխատում, միշտ ապրում է»:
«Այլարտի» միջոցառումները կյանքի են կոչվում, այսպես ասած, էնտուզիազմով: «Ֆինանսական շահույթ չենք հետապնդում և չենք հետապնդելու»,- վստահեցրեց Վահե Արսենը, նրա բնորոշմամբ` այն պահին, երբ արվեստը դառնում է ապրանք, ինչ-որ վատ բան է կատարվում նրա հետ ու ամեն չափանիշ սկսում է փոխվել:
Հավելենք, որ Հասմիկ Գասպարյանի աշխատանքները մոտ մեկ ամիս կցուցադրվեն Ավետիք Իսահակյանի անվան գրադարանի դահլիճում: Սա նկարչուհու երկրորդ անհատական ցուցահանդեսն է: Մասնակցել է նաև մի շարք խմբակային ցուցահանդեսների:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1270

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ